Արցախի բուհի շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել հունգարական համալսարանում

ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ,

 Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ  համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից:

Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • Երաշխավորագիր եկեղեցուց (ցանկալի է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից)
  • Մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված)
  • Լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ)
  • Բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրամադրված կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021թ. օգոստոսի 1-ը)
  • Բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդույթուն)
  • Անձնագիր (կամ նույնականացման քարտ)

Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին: