«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը հայ ժաղավրդի նվիրական ու հիշարժան օրերից է: 28 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդն իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով հռչակեղ անկախությունը խորհրդային Ադրբեջանից:

Այդ օրվանից սկսած սեպտեմբերի 2-ը տոնում ենք որպես Արցախի Հանրապետության օր:

«Ժառանգություն» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ազատության համար պայքարը հարատև է և անդադար: Արցախյան ազատամարտը ողջ հայ ժողովրդի պայքարն է հանուն ազարտության ու անկախության: Բոլորիս մաղթում ենք տոկունություն, հաստատակամություն և միասնություն: Միայն այսպես կարող ենք հասնել մեր համազգային իղձերի իրականացմանը։

«Ժառանգություն» կուսակցություն