Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել, այդ թվում՝ սեպտեմբերի 13-ի հարձակման դեպքերով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից  51-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի հետևանքով ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։

ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում: