Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական և գործակցային կապեր։

Ժողովրդավարության ուղղությամբ վերջին շրջանում Հայաստանի արձանա­գրած առաջընթացը և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու վճռականությունը փոխգործակցության նոր հեռանկարներ են բացում մեր երկրների համար։

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը և ողջունում Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի «Աջակցելով հայկական ժողովրդավարությանը» զեկույցի հրապարակումը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը»: