Հայտնի է Հայաստան ժամանող ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմը

Հայտնի է դարձել հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան ժամանող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակության կազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատվիրակության անդամների անունները հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։

Մասնավորապես, պատվիրակության կազմում են ընդգրկվել Էնդի Լևին, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա ԴեՋեթը, Գերի Քոնոլին, Դևիդ Փրայսը, Ջոն Գարամենդին։