Թուրքիայի նոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Վաքըֆլըի հայկական եկեղեցու զանգակատունը

Թուրքական Հաթայ նահանգում փետրվարի 20-ին գրանցված 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի շենքերն ու շինությունները։ Մարդկային կորուստներ չկան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։

332647006_1569783093468047_950406844267504598_n.jpg (211 KB)