Ամանորը Կենդանաբանական այգում

Ամանորը Կենդանաբանական այգում
Ամանորը Կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 25-ին,26-ին և 27-ին`ժամը 12-ից 16-ը, բոլորին հրավիրում է մասնակցելու ամանորյա գունեղ միջոցառումների: Թատերական ներկայացումներ, ուրախ խաղեր, մրցույթներ, խալիքների և ամանորյա զարդարանքների տոնավաճառ և առաջին անգամ Հայաստանում սառցե քանդակների բացօթյա ցուցադրություն:

Միջոցառման բոլոր օրերին այցելուները հնարավորություն կունենան անձամբ հետևել, թե ինչպես են պատրաստվում սառցե քանդակները, զրուցել քանդակագործների հետ:

Երևանի կենդանաբանական այգու Ձմեռ պապն այս տարի փոքրիկներին կդիմավորի քաղաքում իր նմանը չունեցող տոնածառի մոտ: Պլաստիկ շշերից պատրաստված ձեռակերտ ծառը շուրջ 5 մ բարձրություն կունենա:

Իսկ բնական տոնածառերի սիրահարներին այգին առաջարկում է եղևնիների մեծ տեսականի: Ծաղկամանով տնկին կարող է հրաշալի ամանորյա նվեր դառնալ Ձեզ և Ձեր հարազատների համար: Ծառերը կարելի է ինչպես գնել, այնպես էլ վարձակալել:

Միջոցառումների շարքը կլինի բարեգործական ` ամանորյա միջոցառումները դարձնելով հասանելի բոլորին, այդ թվում նաև մանկատների, հատուկ դպրոցների, անապահով ընտանիքների երեխաների համար: Տոնական օրերին մինչև 16 տարեկանների համար այգու մուտքն ազատ է:

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:

© Medialab.am