Գումարի դիմաց դատապարտյալին արդարացնելու խոստումը չի կատարել.«Փաստինֆո»

Գումարի դիմաց դատապարտյալին արդարացնելու խոստումը չի կատարել.«Փաստինֆո»
Գումարի դիմաց դատապարտյալին արդարացնելու խոստումը չի կատարել.«Փաստինֆո»

4,5 տարվա ազատազրկման դատապարտվածի մորից խաբեությամբ հափշտակել են զգալի չափերի հասնող գումար՝ խոստանալով  փաստաբանական կապերի միջոցով արդարացնել որդուն:    «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով,  որ հաղորդում է ստացվել, հանգամանքները պարզվում են:   Մեր տեղեկություններով՝ դատապարտյալի մայրը ծանոթացել է ոմն Գ.Մալխասյանի հետ: Վերջինս, չարաշահելով  կնոջ վստահությունը, Շիրակ հյուրանոցում նրանից վերցրել է 210.000 […]

4,5 տարվա ազատազրկման դատապարտվածի մորից խաբեությամբ հափշտակել են զգալի չափերի հասնող գումար՝ խոստանալով  փաստաբանական կապերի միջոցով արդարացնել որդուն:
 
 «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով,  որ հաղորդում է ստացվել, հանգամանքները պարզվում են:
 
Մեր տեղեկություններով՝ դատապարտյալի մայրը ծանոթացել է ոմն Գ.Մալխասյանի հետ: Վերջինս, չարաշահելով  կնոջ վստահությունը, Շիրակ հյուրանոցում նրանից վերցրել է 210.000 ՀՀ դրամ՝ խոստանալով փաստաբանական կապերի միջոցով արդարացնել որդուն:
 
Մալխասյանը ոչ միայն խոստումը չի կատարել այլև գումարը կնոջը չի վերադարձրել:
 
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացան նաև, որ միջոցառումներ են ձեռնարկվում տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: