Հայաստանի տարածքում հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում hունիսի 19-24-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը