Մալդիվները դյուրացրել են երկիր մուտքի կանոնները, բայց առայժմ ոչ ռուսաստանցիների համար

Մալդիվյան կղզիների իշխանությունները վերանայել են օտարերկրացիների մուտքի պահանջները, ապրիլի 20-ից պատվաստում ստացած ճանապարհորդները կարող են չներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքը, բայց ռուսաստանցիների վրա նոր կանոնը դեռ չի տարածվում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մալդիվներ ժամանող արտասահմանցի հյուրերը (ներառյալ զբոսաշրջիկները), որոնք COVID-19-ի դեմ պատվաստանյութի (ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած) երկու չափաբաժիններն ստացել են ուղեւորությունից առաջ երկու շաբաթվա ընթացքում, այժմ ազատվում են ժամանելուց առաջ պարտադիր ՊՇՌ-թեստավորումից եւ կարիք չկա, որ նրանք կարանտին անցնեն»,-ասված Է Մալդիվյան կղզիների զբոսաշրջության նախարարության շրջաբերականում:

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դեռ չի նշվում ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացածների ցուցակում, բայց դրա ճանաչումը գտնվում Է եզրափակիչ փուլում: Այսպիսով, այսօրվա դրությամբ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Մալդիվներ մուտքի կանոնները չեն փոխվում, նույնիսկ պատվաստում ստացածների համար: Բոլոր հյուրերին, ներառյալ մինչեւ մեկ տարեկան երեխաները, անհրաժեշտ Է ներկայացնել անգլերեն լեզվով բացասական ՊՇՌ-թեստ, որն արվել Է ոչ շուտ, քան թռչելուց առաջ 96 ժամվա ընթացքում:

Մինչեւ ժամանելը 24 ժամվա ընթացքում Մալիի օդանավակայանում ճանապարհորդները պարտավոր են միգրացիոն ծառայության կայքում ներբեռնել առողջական վիճակի մասին հայտարարագիր: Այն բանից հետո, երբ անկետան կլրացվի, զբոսաշրջիկն ստանում Է անհատական QR-կոդ, որն անհրաժեշտ Է պահպանել օդանավակայանում ներկայացնելու համար: Այն գործում Է 24 ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: