«Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը». Մանե Թանդիլյան

«Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը». Մանե Թանդիլյան
«Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը». Մանե Թանդիլյան

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: Սակայն այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է:

Այդ մասին գրել է Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, ԱԺ ընտրություններում «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ծախսերի հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել:

«Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնը այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր:

ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: 
Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելը ամենևին նույնական չէ հարկելու հետ։

Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաններից և նրանց հայտարարագրված եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն…»,- գրել է Թանդիլյանը: