Տիգրան Առաքելյանը ևս առնվազն երկու ամիս կմնա կալանքի տակ. «Ազատություն»

Դատարանը ևս երկու ամսով երկարացրել է Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Առաքելյանի կինը:

ՀԱԿ նախկին ակտիվիստն անցնում է «Դոգ» մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով: Առաքելյանը մեղադրվում է մի քանի հոդվածով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։