Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ․ ԱՀ ՊԲ

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:

Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։