Մեկնարկել են Երևան – Սոչի – Երևան երթուղով կանոնավոր չվերթները

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով կանոնավոր չվերթները․ տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

«Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Սոչի միջազգային օդանավակայան։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին»,- ասված է հաղորդագրությունում։