Բանակում 1 ամիս ծառայելու նախագծի քննարկումը հետաձգվեց

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թեև խորհրդարանում էր, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, չմասնակցեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ օրակարգում Փողի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումն էր։

Նախագծով առաջարկվում է 24 մլն դրամ վճարել և բանակում երկու տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս, իսկ 18 մլն դրամի դիմաց՝ չորս ամիս։ Նիստը նախագահող ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ նախագծի քննարկումը հետաձգվում է լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։