Մահացել է տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․

«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կարճատև  հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:

Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»։