Իրավաբան Նորիկ Նորիկյանը գրել է.
«Տեռորի, զենքի ու արյան միջոցով որևէ հարցի լուծում պետք է արմատախիլ արվի մեր երկրից։
Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանի և ոստիկանության աշխատակցի սպանությունը։
Սա շատ վտանգավոր նախերգանք է, որը կարող է ունենալ առավել ողբերգական հետևանքներ, եթե ոմանց մտքով սկսի անցնել, որ կարելի է զենքով իշխանության հարց լուծել ու մարսել։
Իրավապահ մարմինները պարտավոր են ամենասեղմ ժամկետում բացահայտել այս քստմնելի հանցագործությունը և պատժել մեղավորներին, իսկ քաղաքական իշխանությունը պարտավոր է պատասխանել այն հարցին, թե ինչու՞ է երկրում գրեթե բոլոր ոլորտներում տիրում բառիս բուն իմաստով ԲԱՐԴԱԿ․․․
Հ․Գ․ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին ու մերձավորներին․․․»:



















