Բաքվից հաստատել են՝ Ադրբեջանը հրաժարվել է Արցախի հետ Բրատիսլավայում բանակցությունների մասնակցել. Factor

Բաքվի աղբյուրները հաստատել են, որ Ադրբեջանն է հրաժարվել օգոստոսի 1-ին Բրատիսլավայում նախատեսված Ստեփանակերտի հետ բանակցություններից։ Մասնավորապես, ադրբեջանական Թուրան գործակալությունը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են հանդիպումից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ Ադրբեջանը նախկինում երկու անգամ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ «վերաինտեգրման շուրջ երկխոսության», սակայն Ստեփանակերտը մերժել է։ Դրանից հետո Ալիևը հայտարարել էր, որ այլևս բանակցությունների հրավեր չի լինելու։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է մասնակցել Բրատիսլավայում նախատեսված հանդիպմանը։