Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և մուլտհերոսների հավաստագրում

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

Նշվում է, որ ցանկացողները կարող են նախապես հերթագրվել՝ կերպարի համապատասխանության դիտումներին:

 Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 15-ը, ժամը 17:00-ն զանգահարել 011-514-231 և 011-514-197 հեռախոսահամարներով: