«Պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում» .Արսեն Թորոսյան

«Պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում» .Արսեն Թորոսյան
«Պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում» .Արսեն Թորոսյան

Էյրբաս ընկերության տրամադրած ուղղաթիռով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` գրառում կատարելով իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»,-գրել է Թորոսյանը։