Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո մի քանի հայտարարություն է արել: Նա մասնավորապես, ասել է, որ պաշտոնական Մոսկվան մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Ուկրաինայի հետ կապված:
«Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ես չնկատեցի ձգտում փոխել Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի հետ կապված», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Շոլցը:
Նա նաև նկատել է, որ ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները վերացնելու միակ հնարավորությունը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: