Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: