Խորհրդարանն ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին

The first session of the RA National Assembly’s 8th convocation continues in the hall of the RA NA building

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ այսօր ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Եվ այսպես՝

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Վլադիմիր Վարդանյանը

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` Վահե Հակոբյանը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ` Գևորգ Պապոյանը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ` Վահե Ղալումյանը

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյանը

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արման Եղոյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ` Հերիքնազ Տիգրանյանը

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Նարեկ Զեյնալյանը

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արմեն Գևորգյանը

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Թագուհի Թովմասյանը

Այսպիսով՝ ԱԺ-ի ղեկավարության և հանձնաժողովների ձևավորման գործընթացը խորհրդարանում տևեց շուրջ երկու շաբաթ:

Նշենք նաև, որ մինչ օգոստոսի 23-ը կառավարությունը խորհրդարան է ներկայացնելու իր ծրագիրը: