Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին կմասնակցեն միասին

Խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը:

Նրանք այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու հունիսի 20-ին: