Հայաստանում վարժանք է անցկացվելու օդային տագնապի դեպքում պատսպարումը կազմակերպելու թեմայով

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում մայիսի 3-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարժանքի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը:   

Փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։