ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար անհրաժեշտ ամենագնացներ գնելու նպատակով ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը քիչ առաջ հաստատվեց կառավարության նիստում:
«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը փոխել էր իր ծառայողական մեքենան, որը ձեռք բերելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 90 մլն դրամ: