ՀԱԿ պատգամավոր. «Սերժիկ մարդասպան» կոչերը նախագահին քիչ են (Տեսանյութ)

ՀԱԿ պատգամավոր. «Սերժիկ մարդասպան» կոչերը նախագահին քիչ են (Տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր. «Սերժիկ մարդասպան» կոչերը նախագահին քիչ են (Տեսանյութ)

ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած այսօրվա ակցիայի ընթացքում ակտիվիստները պարբերաբար «Սերժիկ մարդասպան» կոչեր էին անում: Աժ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի դատապարտում նման կոչերը, այլեւ կարծում է, որ նախագահին քիչ է. «Մենք ասում ենք, այն, ինչ իրականում կա:

Եթե մարդասպանը չի դատապարտվում իշխանության կողմից, որը իրավասու է այդ պատիժը իրականացնել, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի նման ակցիաներ կազմակերպել, որ գոնե իր վրդովմունքը փողոցում արտահայտի»: Նա այն կարծիքին է, նախագահին կամ պաշտոնյաների հասցեին ուղղված նման կոչերը իշխանությունները հանդուժում են, որովհետեւ միջազգային կառույցներին ցույց տալու բան ունեն. «Իշխանությունները, երբ իրենց պետք է կարողանում են ճնշել եւ խոսքի ազատությունը եւ մեր հիմնարար բոլոր իրավունքները: Իմիտացիա է, որ թույլ է տրվում դեռ…ուղղակի սա մի պահ է, որ նրանք լռում են ու փորձում են ժողովրդավար խաղալ, որ միջազգային կառույցներին ցույց տան, երկիրը ժողովրդավարության ճանապարհով են տանում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, հասարակության պիկետներից իշխանությունները վախեցած են.«Հարսնաքարի պիկետներով, այսօր երիտասարդների խնդրով: Առջեւում նախագահական ընտրություններ են եւ փորձում են շղարշ ստեղծել, որ ժողովրդավար իշխանություններ են ու հաջորդ իշխանությունը եւս ապահովելու համար փորձում են համոզիչ լինել միջազգային ատյաններում»:Կարդալ ավելին