Այսօր երեկոյան հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամը 19:00 հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։

Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չեն գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում: