Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

Փետրվարի 12-ին, ժամը 13:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:43-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 55-րդ կմ-ի մոտակայքում այրվել է կայանած «Grand Cherokee» ավտոմեքենան։