«Գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը». Արարատ Միրզոյան

«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ»:

Նման գրառում է կատարել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այս օրերին բուռն քննարկման առարկա դարձած հարկման թեմային, որը որոշ լրագրողների կողմից կնքվել է որպես «խոպանչիներին հարկելու» նախագիծ:

Միրզոյանը գրել է, որ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։

«Ու այստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի»,- գրել է Միրզոյանը։