Պոկերի միլիոնատեր արքա Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Պոկերի միլիոնատեր արքա Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Պոկերի միլիոնատեր արքա Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա, սոցիալական ցանցերի աստղ Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս», – գրել է Բիչախչյանը և լուսանկար հրապարակել:

Նշենք, որ Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ի առավոտյան է ժամանել Հայաստան:

38-ամյա Դեն Բիլզերյանը Instagram-ում ունի շուրջ 24 մլն հետևորդ, Facebook-ում՝ 12 մլն: Նա աշխարհում հայտնի է հիմնականում իր վարած շքեղ կյանքի և էրոտիկ բնույթի լուսանկարներով: