Վաղուց է ակնհայտ, որ գործ ունենք քաղաքական ուժ ներկայացող խուլիգանական բանդայի հետ. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

«Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Վաղուց է ակնհայտ, որ գործ ունենք քաղաքական ուժ ներկայացող խուլիգանական բանդայի հետ, որը հասել է լկտիության այն աստիճանին, որ ոստիկաններին գանգուղեղային վնասվածքներ է պատճառում, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, հարվածում, հայհոյում։

Սա պիտի ստանա հստակ քրեաիրավական գնահատական։ Երևանը ձեր հոր դուքյանը չի, որ օրը ցերեկով մարդկանց տեռորի ենթարկեք, կյանքի ու առողջության հետ խաղ խաղաք»։