Եռատոնին նվիրված մասշտաբային միջոցառումներ Արցախում չեն կայանա. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Արցախի բարձրաստիճան այրերն այցելելու են Ստեփանակերտի հուշահամալիր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Մեր բարձրաստիճան այրերն, ինչպես ամեն տարի, վաղը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ապա Շուշի քաղաքում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակներ կդնեն։ Այս տարի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մասշտաբային այլ միջոցառումներ Արցախում չեն կայանա»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ ամենամյա համերգը նույնպես չի կայանա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։