«Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհերի թիվը հասավ 15-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա. նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին…

Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշել է նա: