Մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 675-Ն որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց:

2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 676-Ն որոշմամբ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կազատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 662-Ն որոշմամբ սահմանված նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից:

2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 677-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի N 608-Ն որոշումը:

ԱՀ արդարադատության նախարարություն