Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում. տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախօրեին ԵԽԽՎ Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ ընտրված Սոս Ավետիսյանն այսօր ելույթ է ունեցել Ստրասբուրգում:

Սոս Ավետիսյանը նշել է. «Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են:

Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարևոր է:

Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաև լրատվամիջոցներին է դիպչում:

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու ապատեղեկատվության տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը»:

Ժողովրդավարության և մեդիայի վերաբերյալ ինչպես խոստացել էիԵրբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են: Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ, երբ դեզինֆորմացիան վիրուսի պես տարածվում է ամենուր՝ անհանգստություն, անվստահություն, ցավ ու զայրույթ սերմանելով, մեդիաների դերը հատկապե՛ս կարևոր է: Եվ եթե ալեգորիկ ասենք, որ Երկրագունդը հիվանդ է կեղծ ինֆորմացիայով ու հիբրիդային պատերազմներով, ապա մեդիան պետք է այդ հիվանդության բժիշկը լինի: Այնինչ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը երբեմն նաև լրատվամիջոցներին է դիպչում: Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. Սա ժողովրդավարությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Ու եթե խոսքի ազատությունը անառարկելի ու սրբազան իրավունք է, ապա կեղծ խոսքը չպիտի արատավորի այն ու նվազեցնի նրա նշանակությունը: #PACE #MyStep

Gepostet von Sos Avetisyan am Freitag, 31. Januar 2020