Ինչպես սպասվում էր ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցեց․ Անի Սամսոնյան

Հեղինակ MediaLab

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»:

Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասներին կարիք էլ չկա անդրադառնալու, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։

Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում։

Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած…

Gepostet von Ani Samsonyan am Samstag, 23. Mai 2020