«Զինծառայող Արթուր Աջամյանի մահվան գործով հարազատների ընդվզումը բնական է և հասկանալի, տղայի մահվան համար պատասխանատուներ չկան»․ Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ 

«Զինծառայող Արթուր Աջամյանի մահվան գործով հարազատների ընդվզումը բնական է և հասկանալի։ Տղայի մահվան համար պատասխանատուներ չկան, գոնե մի վաշտի հրամանատար, ինչպես պահանջում էին հարազատները։

Եվ չի լինելու։ Քննչական կոմիտեն ՊՆ-ի հետ համատեղ արդեն իսկ ունի նախապես գծած սցենարը, սպասում են, որ զինծառայողի հարազատները հանդարտվեն և շարժվեն ըստ այդ պլանի։ Ոչ մի բացահայտում չի լինելու, քանի դեռ չեն ջարդել այդ հանցավոր համակարգը։Իսկ ջարդող կարծես թե չի լինելու։

Վարչապետը փորձում էր արդարացնել համակարգին՝ նշելով նախաքննության գաղտնիությունը, սակայն տուժող կողմը լիարժեքորեն իրավունք ունի օգտվել իր բոլոր իրավունքներից,սպանությունից գրեթե մեկ ամիս անց անգամ ձերբակալված չունեն»։