Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվել է 255․000 դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Դեսպան Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարության ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցեց բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Նոր կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք։

Այս նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։