Երևան է ժամանել Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի պատվիրակությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։

Այցի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում խթանել երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ աշխատուժի փոխանակման, համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծման, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության ոլորտներում։

Փետրվարի 27-ից 28-ն Իրանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները։