Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը

Ազգային-Ժողովրդավարական բևեռի հայտարարությունը․

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։

Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։ Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։