Սահմանը կհանձնվի սահմանապահներին, զինծառայության ժամկետը կկրճատվի, կստեղծվի պրոֆեսիոնալ բանակ․ Գրիգորյանը ԶՈւ բարեփոխումների մասին․ տեսանյութ

Զինված ուժերի ընդհանուր բարեփոխումների շրջանակներում ծրագիր կա կրճատել զինծառայության ժամկետը, և կառավարության ծրագրում այդ առումով որոշակի հստակեցումներ կան։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, նրա խսքով, արդեն պատրաստ է, ինչի հիման վրա ինտենսիվ փոփոխություններ են կատարվելու։

«Բանակի բարեփոխումների տրամաբանության շրջանակներում մենք ուզում ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ Դա ենթադրում է՝ ժամկետային զինծառայոության ժամետի կրճատում կլինի։ Մենք պետք է պրոֆեսիոնալ բանակ ունենանք, իսկ դա չի նշանակում պայմանագրային ծառայություն։ Պրոֆսիոնալ բանակի դեպքում քաղաքացին ամեն օր, մշտապես ծառայության մեջ է լինելու։ գործող պայմանագրային ծառայության համակարգը ուզում ենք վերանայել», -ասել է Գրիգորյանը։

Սահմանի պահպանման գործը, ԱԽ քարտուղարի ներկայացմամբ, կհանձնվի սահմանապահ զորքերին։