Հայտնաբերվել են օձեր. ՆԳՆ

Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ահազանգերն ստացվել են Երևան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներից, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերից։ 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: