ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը

Հաշված րոպեներ առաջ Ազգային ժողովում 103 կողմ, 7` դեմ եւ մեկ ձեռնպահով եւ հետո հնչած ծափերով վավերացրեց Հայաստանի`Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը:

«Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի»,-հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում ասել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանի` ԵՏՄ միանալու պայմանագիրը, որտեղ նախանշված էին միությանը միանալու պայմանները, ստորագրվել է հենց այդ օրը` հոկտեմբերի 10-ին Մինսկում: Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի եւ Հայաստանի նախագահները: Ըստ պայմանագրի, բոլոր երկրների խորհրդարաններում փաստաթղթի վավերացումից հետո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դառնում:

Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի մեկից:

© Medialab.am