Իրանում ամերիկացի գործարարին 10 տարվա բանտարկության են դատապարտել լրտեսության համար

Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել Է լրտեսության մեջ եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ մասին հունվարի 17-ի երեկոյան հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վրայակոչելով Շարգիի ընտանիքի բարեկամի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրանա-ամերիկյան քաղաքացիություն ունեցող 56-ամյա Շարգին, հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին կանչվել Է Թեհրանի դատարան, մեղադրվել լրտեսության մեջ եւ առանց որեւԷ դատական քննության դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ ժամանակից ի վեր ընտանիքը նրանից ոչ մի կարգի լուր չի ստացել:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Շարգին դարձել Է իրանական ծագմամբ չորրորդ ամերիկացի քաղաքացին, որը կալանքի տակ Է վերցվել Իրանում: Այդ երկրում կալանավայրերում են գտնվում նաեւ Սիամաք Նամազին (2015 թվականից), նրա հայր Բաքերը եւ Մորադ Թահբազը՝ բնապահապանական շարժաման ակտիստ, որն ունի նաեւ բրիտանական հպատակություն:

Շարգին ծնվել Է Իանում, կրթությունն ստացել Է ԱՄՆ-ում: 2016 թվականին նա կնոջ հետ վերադարձել Է Իրան հայենիքի հետ կապերի վերականգնման համար, ինչպես հայտարարել են նրա ընտանիքում: ԱՄՆ-ում նա աշխատել Է պոլիմերային նյութերի արտադրության ոլորտում, այնուհետեւ համագործակցել Է Աբու Դաբիում ավիացիոն առեւտրամիջնորդային ֆիրմայի հետ: Առաջին անգամ նա Իրանում ձերբակալվել Է 2018 թվականի ապրիլին եւ կալանքի տակ մնացել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը, երբ գրավով ազատ Է արձակվել: 2019 թվականի դեկտեմբերին Իրանի դատարանը Շարգի գործողություններում օրենքի որեւԷ խախտում չի հայտնաբերել, բայց այնուամենայնիվ նրան չի վերադարձրել նրա իրանական եւ ամերիկյան անձնագրերը:

Հեռուստաալիքը չի ճշտել, թե հօգուտ որ երկրի կամ երկրների լրտեսության մեջ Է մեղադրվել Շարգին Իրանի իշխանությունների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: