Առաջիկայում իրանցի գործարարները կժամանեն Հայաստան

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ 

Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ 

Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և…

Posted by Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն on Sunday, February 14, 2021