Արփի Դավոյանն ամբիոնից կոչով դիմել է միջազգային կառույցներին․ տեսանյութ

«Ադրբեջանական զինուժը Հայաստանի արեւելյան սահմանագոտու ուղղությամբ նախաձեռնել է հերթական սադրանքն ու կիրառել զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Սա Հայաստանի տարածք ներխուժելու հերթական փորձն է, որով կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից մեկը»,- իր ելույթում ասել է Արփի Դավոյանը:

Պատգամավորը կոչ է ուղղել միջազգային բոլոր կառույցներին՝ հասցեական արձագանքել տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը սպառնացող ադրբեջանական սադրանքներին:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։