«ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որևէ սակարկության». ԼՂՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուորլիքի ելույթին

«ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որևէ սակարկության». ԼՂՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուորլիքի ելույթին
«ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն որևէ սակարկության». ԼՂՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուորլիքի ելույթին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի`ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարությանն արձագանքել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը` պաշտոնական հաղորդագրություն տարածելով:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին,  Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում. «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ծավալուն ելույթ է ունեցել:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:  

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:

Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»:

© Medialab.am