«էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին». Բնապահպաններն ընդդեմ կրպակատերերի

«էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին». Բնապահպաններն ընդդեմ կրպակատերերի
«էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին». Բնապահպաններն ընդդեմ կրպակատերերի

Այսօր մի շարք բնապահպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների դեմ, որոնք իրենց հանգրվանն են գտել Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ:

Պարզվում է` քաղաքապետարանը այդ կրպաները Աբովյան փողոցից ապամոնտաժելուց հետո, դրանք նույնությամբ տեղափոխել է նշված տարածքը:

«Այս այգին երևանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից», «էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին», «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Պահանջում ենք քաղաքապետից վերադարձնել հանրային այգին» նմանատիպ պաստառներով էին բնապահպանները անցկացրել իրենց ակցիան:

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am