Մեծ թափ է առնում հին ստուգված մի խաբեություն. Սամվել Մարտրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության փորձերի մասին:

«Մեծ թափ է առնում հին ստուգված մի խաբեություն: ՀՀ-ում չգտնվող ձեր բարեկամներից մեկին «Ֆեյսբուք»-ով կամ «Ինստագրամ»-ով գտնում են, սարքում են նրա հաշվի կլոնը, հետո գիշերով ձեզ գրում են, որ շտապ փող է պետք: Տարբեր պատճառներով: Մարդը փոխանցում է, հետո այդ գումարը գնում, կորում է:

Իրականում հարցը շատ պարզ լուծում ունի, բացեք հաշիվը, համոզվեք, որ ձեր քեռին է, հոպարն է, զարմիկն է, և ոչ թե նոր ստեղծված կլոն: Չնայած որ այդ կլոնները շատ լավ են սարքում»,-հրապարակած տեսանյութում ասում է Մարտիրոսյանն ու նշում, որ զանգի միջոցով թեկուզ պետք է պարզել, ով է ձեզ դիմողն իրականում: